Մեկնարկում է Ա լիգայի կանոնավոր առաջնությունը

Վաղը՝ հոկտեմբերի 21-ին, մեկնարկում է տղամարդկանց Ա լիգայի կանոնավոր առաջնությունը,- հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Առաջնությանը կմասնակցեն հետևյալ թիմերը՝ «Ուրարտու» (Երևան), ՖԻՄԱ (Երևան), «Շիրակ» (Գյումրի), «Արթիկ» (Արթիկ), «Ինժիներ» (Երևան), «Արցախ» (Ստեփանակերտ), «Գրանդ Սպորտ» (Երևան):

Հոկտեմբերի 21-ին կայանալիք մեկնարկային խաղում «Ուրարտուն» Օլիմպավանում հյուրընկալելու է ՖԻՄԱ-ին: Հանդիպումը սկսվելու է 20:00-ին և հեռարձակվելու է «Կենտրոն» հեռուստաընկերությամբ:

Առաջին տուրի մյուս հանդիպումները կկայանան հոկտեմբերի 22-ին: Այդ օրը «Շիրակը» կհյուրընկալի «Ինժիներին», իսկ «Արթիկը»՝ «Արցախին»: Հանդիպումները կսկսվեն 16:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում