«Ռեալի» դարպասապահը շարքից դուրս է մնացել

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը վնասվածք է ստացել: Այդ մասին տեղեկանում ենք «սերուցքայինների» պաշտոնական կայքից:

Մարզումներից մեկի ժամանակ կոստառիկացին մկանային վնասվածք է ստացել, ինչի հետևանքով բաց է թողնելու 10-15 օր: Այսպիսով, Նավասը բաց կթողնի Լա լիգայի շրջանակում կայանալիք «Էյբարի» ու «Ժիրոնայի» հետ հանդիպումները, ինչպես նաև Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Ֆուենլաբրադայի» դեմ մրցավեճը:

Նոյեմբերի 1-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Տոտենհեմի» հետ արտագնա խաղին նրա մասնակցությունը հարցականի տակ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում