Չավի. Նեյմարը «Բարսելոնայից» հեռանալու մասին հայտնեց Մեսսիի հարսանիքի ժամանակ
20/10/2017 19:27
Նմանատիպ
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին պատմել է, որ Նեյմարը կատալոնական ակումբից հեռանալու մասին իր թիմակիցներին հայտնել է Լիոնել Մեսսիի հարսանիքի ժամանակ, որը կայացել է հունիսի 30-ին:
«Մեսսիի հարսանիքի ժամանակ նա մեզ ասաց, որ ցանկանում է փոխել ակումբը: Ես հարցրեցի՝ ինչո՞ւ: Նա ասաց, որ երջանիկ չէ «Բարսելոնայում» և ցանկանում է նոր մարտահրավեր գտնել Եվրոպայում, ավելի կոնկրետ ՊՍԺ-ում:
Արդյունքում, նա հենց այդպես էլ արեց: Դա նրա որոշումն էր, որը պետք է հարգել: Կարծում եմ` Նեյմարի ու Մբապեի հետ «Պարի Սեն Ժերմենը» Չեմպիոնների լիգայում հաղթելու լավ հնարավորություն ունի»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում