Չեմպիոնների լիգա. Ընտրվել է 3-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

«Լիվերպուլի» եզրային հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում երկրպագուների միջև քվեարկության արդյունքում եգիպտացին ստացել է ձայների 51 տոկոսը: 25-ամյա ֆուտբոլիստը «Մարիբորի» դեմ արտագնա խաղում (7:0) երկու գոլ է խփել ու մեկ գոլային փոխանցում կատարել:

Երկրորդ տեղը զբաղեցրել է «Բեշիկթաշի» հարձակվող Ջենկ Թոսունը (33%), ում հաջորդում է «Սպարտակի» կիսապաշտպան Քվինսի Պրոմեսը (7%):

Հիշեցնենք, որ Սալահը լավագույն էր ընտրվել նաև առաջին տուրի արդյունքներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում