Ռիշարլիսոն. Ինձ ատրճանակով են սպառնացել, դրանից հետո «Չելսին» վախենալու չէ

«Ուոթֆորդի» եզրային հարձակվող Ռիշարլիսոնը պատմել է, որ պատանեկության տարիներին անախորժ իրավիճակում է հայտնվել:

«Հիշում եմ՝ երբ բնակվում էի Բրազիլիայում, մի երիտասարդ տղա ինձ վրա ատրճանակ պահեց ու սպառնում էր կրակել: Նա կարծում էր, թե ես նրա պես թմրադեղ վաճառող եմ ու փորձում եմ նրա գործունեության տարածքում հաստատվել: Դա էր իմ կյանքը: Նման դեպքերից հետո «Չելսիի» դեմ խաղալը վախենալու չէ»,- ասել է 20-ամյա ֆուտբոլիստը:

Նշենք, որ ԱՊԼ-ի առաջիկա տուրում «Ուոթֆորդը» հյուրընկալվելու է «ազնվականներին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում