Սքոուլզ. Մոուրինյուն Կոնտեի «կաշվի մեջ է մտել»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը մեկնաբանել է «կարմիր սատանաների» մարզիչ Ժոզե Մոուրինյուի և «Չելսին» գլխավորող Անտոնիո Կոնտեի միջև հեռակա կոնֆլիկտը: Պորտուգալացին քննադատել էր վնասվածքներից բողոքող մարզիչներին, ինչին ի պատասխան Կոնտեն Ժոզեին խորհուրդ էր տվել չխառնվել «Չելսիի» գործերին:

«Ինչպես երևում է` Մոուրինյուին հաջողվել է Կոնտեի «կաշվի մեջ մտնել»: Միգուցե, Կոնտեին պատմել են, որ Մոուրինյուն նրա մասին է խոսում, սակայն Ժոզեն անուն չի տվել: Նա պարզապես ասել է «որոշ մարզիչներ»: Անտոնիոյի պատասխանը սուր էր:

Նոյեմբերի 5-ին «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպելու են միմյանց: Այս կոնֆլիկտի պատճառով այդ խաղը կարող է յուրահատուկ դառնալ»,- անգլիացու խոսքերն է մեջբերում skysports.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում