Գեղարդ Մուսասին հաղթել է Շլեմենկոյին (տեսանյութ)

Հոլանդիան ներկայացնող MMA-ի մարտիկ Գեղարդ Մուսասին (Գեղարդ Մովսիսյան) հաղթել է Ալեքսանդր Շլեմենկոյին: «Bellator 185» մրցաշարի շրջանակում կայացած մենամարտն անկացվել է ԱՄՆ-ի Անկասվիլ քաղաքում:

Մրցակիցները 3 ռաունդ են անցկացրել, որոնցից հետո մրցավարները որոշել են հաղթանակը շնորհել Մուսասիին: Երեք մրցավարներն էլ 29:28 հաշիվն են գրանցել:

Այդ որոշումը դժգոհություն է առաջացրել Շլեմենկոյի շտաբի մոտ, նրանք հայտարարել են, որ բողոքարկում են ներկայացնելու: Մենամարտից հետո հայ մարզիկին հիվանդանոց են տեղափոխել, իսկ ռուսը ձեռքի կոտրվածքի պատճառով բուժօգնություն է ստացել:

Դա Մուսասիի կարիերայի 51-րդ մենամարտն էր ու 43-րդ հաղթանակը:

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում