Կասիլյասը հեռացվել է «Պորտուի» մեկնարկային կազմից

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հեռացվել է թիմի մեկնարկային կազմից: «Վիշապների» մարզչական շտաբի նման որոշման պատճառն այն է, որ 36-ամյա ֆուտբոլիստն ակումբի տրամադրության տակ գտնվելիս բջջային հեռախոս է օգտագործել, ինչն արգելված է եղել: Այդ մասին գրում է «O Jogo»-ն:

Աղբյուրը տեղեկացնում է, որ պորտուգալական թիմում դժգոհ են նաև մարզումների նկատմամբ իսպանացու վերաբերմունքից: Նշենք, որ Կասիլյասը չէր ընդգրկվել Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի՝ «ՌԲ Լեյպցիգի» դեմ խաղի մեկնարակային կազմում: Նրա փոխարեն խաղացել է Ժոզե Սան:

Որպես պատժամիջոց` Իկերը չի մասնակցելու նաև Պորտուգալիայի առաջնության 9-րդ տուրում «Պասուշ դե Ֆերեյրայի» դեմ կայանալիք մրցավեճին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում