Մաֆիայի հետ կապեր. Միկոլին 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆաբրիցիո Միկոլին Պալերմոյի դատարանի կողմից 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել: Նա մեղադրվել է շորթման մեջ,- հայտնում է «A Bola»-ն:

Դատախազությունը 38-ամյա նախկին ֆուտբոլիստին մեղադրել է 2010 թվականին Մաուրո Լաուրիկելեին դիմելու մեջ, ով Պալերմոյի Կալսա թաղամասի մաֆիայի ղեկավարի որդին է: Ֆաբրիցիոն օգնություն է խնդրել ուրիշին պարտքով տված գումարը վերադարձնելու հարցում: Լուրիկելեն դաժան մեթոդներ է կիրառել, որպեսզի պարտապանից վերադարձնի 20 հազար եվրոն, որը Միկոլին նրան տվել էր գիշերային ակումբ բացելու համար:

Իտալացին կարիերան ավարտել է 2015 թվականին: Նա հանդես է եկել «Յուվենտուսի», «Ֆիորենտինայի», «Բենֆիկայի», «Պալերմոյի» և այլ ակումբների կազմում: Իտալիայի հավաքականում հարձակվողը 10 խաղ է անցկացրել ու 2 գոլ խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում