«Golden Boy». Վերջնական եռյակը
21/10/2017 13:46
Նմանատիպ
Իտալական «Tuttosport»-ը հրապարակել է այն երեք ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնելու են տարվա լավագույն երիտասարդ խաղացողի կոչմանը: «Golden Boy» մրցանակի վերջնական հավակնորդներն են`
Ուսման Դեմբելե («Բարսելոնա»)
Կիլիան Մբապե (ՊՍԺ)
Գաբրիել Ժեզուս («Մանչեսթեր Սիթի»)
Հաղթողի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 23-ին: Հիշեցնենք, որ Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը պետք է 21 տարեկանից մեծ չլինի:
Քվեարկությանը մասնակցում են «հին մայրցամաքի» մի շարք հեղինակավոր պարբերականներ` «L’Equipe» (Ֆրանսիա), «Marca» (Իսպանիա), «The Times» (Անգլիա), «A Bola» (Պորտուգալիա), «De Telegraaf» (Հոլանդիա), «Tuttosport», «Corriere dello Sport» և «Gazzetta dello Sport» (բոլորն էլ Իտալիա):
Հետևեք մեզ նաև Telegram-ում