«Չելսին» հաղթեց և շրջանցեց «Ուոտֆորդին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալեց մրցաշարային աղյուսակում հարևանին՝ «Ուոտֆորդին» և 4։2 հաշվով հաղթանակ տոնեց։

Հաշիվը բացվեց 12-րդ րոպեին․ «ազնվականներին» առաջ մղեց Պեդրոն։ Խաղակեսի վերջնամասում Աբդուլայե Դուկուրեն վերականգնեց հավասարությունը, իսկ երկրորդ կեսի մեկնարկում Ռոբերտո Պերեյան խփեց հյուրերի երկրորդ գոլը։ «Չելսին» պատասխան գոլը խփեց 71-րդ րոպեին․ աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Միշի Բատշուային։ 87-րդ րոպեին Անտոնիո Կոնտեի թիմի երրորդ գոլը խփեց Սեսար Ասպիլիկուետան, իսկ արդեն ավելացված ժամանակում դուբլ ձևակերպեց Բատշուային։

Այս հաղթանակից հետո «Չելսին» ունի 16 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ «Ուոտֆորդը» 15 միավորով հինգերորդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր

«Չելսի» – «Ուոտֆորդ»՝ 4։2
Գոլերը՝ Պեդրո 12՛, Բատշուայի 71՛, 90+5՛, Ասպիլիկուետա 87՛ – Դուկուրե 45+2՛, Պերեյրա 49՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում