«Բորուսսիան» չկարողացավ հաղթել «Այնտրախտին» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում առաջատար Դորտմունդի «Բորուսսիան» արտագնա հանդիպում անցկացրեց «Այնտրախտի» հետ։

Ֆրանկֆուրտի «Կոմերցբանկ Արենա» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 2։2 հաշվով։ Դորտմունդցիների կազմում մեկական գոլ խփեցին Նուրի Շահինը և Մաքսիմիլիան Ֆիլիպը, իսկ դաշտի տերերից պատասխանեցին Սեբաստիան Հելլերը և Մարիուս Վոլֆը։

Այս ոչ-ոքիից հետո «Բորուսսիան» 20 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Լեյպցիգն» ունի 19 միավոր, իսկ տուրի շրջանակում իր խաղը դեռ չանցկացրած «Բավարիան»՝ 17։ «Այնտրախտը» 14 միավորով 7-րդ տեղում է։

Բունդեսլիգա, 9-րդ տուր

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 2։2
Գոլերը՝ Հելլեր 64՛ / 11-մետրանոց, Վոլֆ 68՛ – Շահին 18՛, Ֆիլիպ 57՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում