«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթեց «Բերնլիին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթեց «Բերնլին»։ Խոսեպ Գվարդիոլայի սաները 3 անպատասխան գնդակ խփեցին․ մեկական անգամ աչքի ընկան Սերխիո Ագուերոն, Նիկոլաս Օտամենդին և Լերոյ Սանեն։

Այս հաղթանակից հետո «քաղաքայինները» 25 միավորով են գլխավորում մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին» գերազանցում են արդեն 5 միավորով։ «Բերնլին» մնաց13 միավորով՝ 8-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» – «Բերնլի»՝ 3։0
Գոլերը՝ Ագուերո 30՛ / 11-մետրանոց, Օտամենդի 73՛, Սանե 75՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում