«Բավարիան» հաղթեց «Համբուրգին» և հավասարվեց «Բորուսսիային» (տեսանյութ)

Բունդեսլիգայի 9-րդ տուրում «Բավարիան» արտագնա խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ «Համբուրգի» նկատմամբ։ 

«Ֆոլկսպարկշտադիոնում» կայացած հանդիպման միակ գոլը խփեց Կորենտին Տոլիսոն։ 39-րդ րոպեին Ջիդեն Յունգի հեռացումից հետո մյունխենցիները խաղացին թվային առավելությամբ։

Այժմ «Բավարիան» ունի 20 միավոր և հավասարվել է առաջատար Դորտմունդի «Բորուսսիային»։ «Համբուրգը» մնաց 7 միավորով՝ 15-րդ տեղում։

Բունդեսլիգա, 9-րդ տուր

«Համբուրգ» – «Բավարիա»՝ 0։1
Գոլը՝ Տոլիսո 52՛
Հեռացում՝ Յունգ 39՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում