«Վալենսիան» ջախջախեց «Սևիլյային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալեց «Սևիլյային» և ջախջախիչ հաղթանակ տոնեց։ «Չղջիկները» 4 անպատասխան գնդակ ուղարկեցին Սերխիո Ռիկոյի պաշտպանած դարպասը․ դուբլ ձևակերպեց Գոնսալու Գուեդեշը, մեկական գոլ խփեցին Սիմոնե Ձաձան և Սանտյագո Լորենսոն։

Այս հաղթանակից հետո «Վալենսիան» ունի 21 միավոր և շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային», որը տուրի շրջանակում իր խաղը դեռ չի անցկացրել, զիջելով 1 միավորով։ «Սևիլյան» մնաց 16 միավորով՝ 6-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Վալենսիա» – «Սևիլյա»՝ 4։0
Գոլերը՝ Գուդեդեշ 43՛, 90+2՛, Ձաձա 51՛, Լորենսո 85՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում