«Բարսելոնան» հաղթեց հետնապահին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալեց հետնապահ «Մալագային» և 2։0 հաշվով հաղթանակ տոնեց։

Հանդիպման հաշիվը բացվեց երկրորդ րոպեին․ Լյուկա Դինի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ժերար Դեուլոֆեուն։ Փոխանցման պահին գնդակը դուրս էր եկել դաշտի սահմաններից, սակայն մրցավարական անձնակազմն արձանագրեց Դեուլոֆեուի գոլը։ Կատալոնացիներն առավելությունը կրկնապատկեցին 56-րդ րոպեին․ Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո վերջնական հաշիվը ձևակերպեց Անդրես Ինյեստան։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 25 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Վալենսիային» գերազանցելով 4 միավորով։ «Մալագան» մնաց 1 միավորով՝ վերջին տեղում։

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Բարսելոնա» – «Մալագա»՝ 2։0
Գոլերը՝ Դեուլոֆեու 2՛, Ինյեստա 56՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում