«Նապոլին» առաջին միավորները կորցրեց՝ ոչ-ոքի խաղալով «Ինտերի» հետ (տեսանյութ)

Ա Սերիայի 9-րդ տուրում առաջատար «Նապոլին» հյուրընկալեց երկրորդ տեղում գտնվող «Ինտերին»։

Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում կայացած հանդիպման ամբողջ ընթացքում դաշտի տերերն ունեին զգալի առավելություն, սակայն այդպես էլ չկարողացան գրավել Սամիր Հանդանովիչի պաշտպանած դարպասը։ Արձանագրվեց 0։0 հաշիվը։

«Նապոլիի» համար սա միավորների առաջին կորուստն էր․ այժմ Մաուրիցիո Սարիի թիմը 25 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը։ «Ինտերը» 23 միավորով երկրորդ տեղում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում