Լա լիգայում գոլ+փոխանցում. Մեսսիի ֆանտաստիկ ցուցանիշը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գոլային փոխանցում է կատարել Լա լիգայի 9-րդ տուրի «Մալագայի» հետ խաղում (2:0): 30-ամյա ֆուտբոլիստն օգնել է աչքի ընկնել Անդրես Ինյեստային:

«Squawka»-ն հայտնում է, որ Իսպանիայի առաջնություններում գոլ + գոլային փոխանցում հաշվարկում դա արգենտինացու 500-րդ միավորն էր: Այս ընթացքում նա դարձել է 360 գոլի ու 140 գոլային փոխանցման հեղինակ: Նշենք, որ Պրիմերայում Մեսսին 391 խաղ է անցկացրել:

Իսպանիայի ընթացիկ առաջնության 9 խաղում Լեոն 11 գոլ է հեղինակել ու 4 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում