Մոուրինյու․ Իսկապես վատ է, երբ պարտվում ես ֆուտբոլիստների վերաբերմունքի պատճառով

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի՝ «Հանդերսֆիլդի» հետ հանդիպման (1:2) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Խաղից հետո լսեցի Անդեր Էրրերայի հարցազրույցը։ Նա ասում էր, որ ֆուտբոլիստները խաղի նկատմամբ վատ վերաբերմունք և ցանկություն են ցույց տվել։ Երբ ֆուտբոլիստն է նման հայտարարություն անում, ավելի լավ է՝ նա գա մամուլի ասուլիսի սրահ և բացատրություն տա, քանի որ ինքս բացատրություն չունեմ։

Պարտությունը մեր վերաբերմունքի պատճառով էր։ Երբ ես պարտվում եմ, գերադասում եմ, որ մրցակիցն իմ թիմից լավը լինի։ Սակայն երբ պարտվում ես ֆուտբոլիստների վերաբերմունքի պատճառով, դա իսկապես վատ է,- Մոուրինյուի խոսքը փոխանցում է «The Telegraph»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում