Դեուլոֆեու․ Չեմ տեսել, որ գնդակը հատել է դաշտի սահմանները (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Բարսելոնա» – «Մալագա» (2:0) հանդիպումից հետո կատալոնական թիմի հարձակվող Ժերար Դեուլոֆեուն հայտարարել է, որ իր գոլի դրվագում չի նկատել, որ գնդակը փոխանցման պահին հատել է դաշտի սահմանը։

-Վերջին 2-3 հանդիպումները վատ չեմ անցկացնում, ուստի պետք է շարունակում եմ նույն ոգով։ Զգում եմ, որ կարևոր եմ թիմի համար և պարտավոր եմ օգնել։ Ինչ վերաբերվում է իմ գոլին՝ չեմ տեսել, որ գնդակը հատել է դաշտի սահմանները։ Որոշեցի, որ ամեն ինչ կարգին է և հարվածեցի,- ասել է Դեուլոֆեուն «beIN Sports»-ի եթերում։

Ժերար Դեուլոֆեուի գոլի տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում