Գամեյրոյի գոլը հաղթանակ պարգևեց «Ատլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Ատլետիկոն» հյուրընկալվեց «Սելտային» և նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ Վիգոյի «Բալաիդոս» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 28-րդ րոպեին խփեց Կևին Գամեյրոն։

Այս հաղթանակից հետո Դիեգո Սիմեոնեի թիմն ունի 19 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, սակայն «Ատլետիկոյին» շրջանցելու հնարավորություն ունի «Ռեալը» (17 միավոր, 8 խաղ)։ «Սելտան» մնաց 11 միավորով 10-րդ տեղում։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում