«Լացիոն» հաղթեց «Կալյարիին», Իմոբիլեն՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Լացիոն» սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթեց «Կալյարիին»։ Հաշիվը 7-րդ րոպեին բացեց Չիրո Իմոբիլեն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։ Խաղակեսի վերջնամասում Իմոբիլեն դուբլ ձևակերպեց` խփելով Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում իր 13-րդ գոլը, իսկ երկրորդ կեսում աչքի ընկավ Բաշտուշը։

Այժմ «Լացիոն» ունի 22 միավոր և հավասարվել է երրորդ տեղում գտնվող «Յուվենտուսին»։ «Կալյարին» 6 միավորով 16-րդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Լացիո» – «Կալյարի»՝ 3։0
Գոլերը՝ Իմոբիլե 7՛ / 11-մետրանոց, 41՛, Բաշտուշ 49՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում