Մբապեն ճանաչվեց 2017 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է 2017 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: Ֆրանսիացին ստացել է «Golden Boy» մրցանակը, որը տրվում է մինչև 21 տարեկան խաղացողներին,- գրում է «Tuttosport»-ը:

Քվեարկության արդյունքում հնարավոր 300-ից Մբապեն հավաքել է 291 միավոր:

18-ամյա ֆուտբոլիստից զատ` մրցանակին հավակնում էին նաև «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը և «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն:

Հիշեցնենք, որ «Golden Boy»-ի քվեարկությունը կազմակերպում է «Tuttosport»-ը, որին մասնակցում են նաև «L’Equipe» (Ֆրանսիա), «Marca» (Իսպանիա), «The Times» (Անգլիա), «A Bola» (Պորտուգալիա), «De Telegraaf» (Հոլանդիա), «Corriere dello Sport» և «Gazzetta dello Sport» (երկուսն էլ Իտալիա) թերթերի լրագրողները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում