Ֆուտզալ. 4-րդ տուրի բոլոր արդյունքները

Հոկտեմբերի 21-ին և 22-ին կայացան ֆուտզալի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 4-րդ տուրի հանդիպումները: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:

Հոկտեմբերի 21-ին ՎՊՀ-ն հաղթեց ՇՊՀ-ին 6:3 հաշվով, իսկ «Լեոն» 7:4 հաշվով առավելության հասավ «Արմենիա Թրավելի» նկատմամբ:

Հոկտեմբերի 22-ին «Չարբախը» 11:0 հաշվով առավելության հասավ «Կապանի» նկատմամբ, իսկ «Շիրակը» 14:6 հաշվով հաղթեց «Ալավերդիին»:

Առաջնության մեկնարկում բազմաթիվ հետաձգված խաղերի պատճառով մրցաշարային աղյուսակում անորոշություն է: Ներկայումս առաջատարներն են «Չաբախն» (2 խաղ) ու «Շիրակը» (3 խաղ), որոնք 6-ական միավոր ունեն: Չեմպիոն «Լեոն» 1 խաղ է անցկացրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում