«Մերսեդեսը»` Ֆորմուլա 1-ի չեմպիոն

ԱՄՆ-ում կայացած Գրան պրիի արդյունքներով «Մերսեդեսը» վաղաժամ ապահովել է տարվա լավագույնի կոչումը:

Օսթինում անցկացված մրցույթից հետո գերմանական թիմը վաստակել է 575 միավոր: Մրցաշրջանի ավարտից 3 մրցափուլ առաջ «Մերսեդեսն» անհասանելի է դարձել մոտակա հետապնդող «Ֆերրարիի» համար, որն ունի 428 միավոր:

Գերմանացիները չորրորդ տարին անընդմեջ դարձան լավագույն թիմը: «Մերսեդեսի» առաջատար Լյուիս Հեմիլթոնը նույնպես մոտ է արշավորդների հաշվարկում չեմպիոն դառնալուն:

Բրիտանացու հետ մեկտեղ «Մերսեդեսը» ներկայացնում է նաև ֆին Վալտերի Բոտասը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում