ԱՊԼ-ի պատմության հաճախելիության նոր ռեկորդ

Անգլիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Տոտենհեմ» – «Լիվերպուլ» խաղը դարձել է ռեկորդային: Այդ մասին հաղորդում է լոնդոնցիների մամուլի ծառայությունը։

«Ուեմբլի» մարզադաշտում կայացած հանդիպմանը ներկա է եղել 80 827 մարդ: Դա Պրեմիեր լիգայի (սկսած 1992 թվականից) հաճախելիության ամենաբարձր ցուցանիշն է:

Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2007 թվականին «Օլդ Թրաֆորդում» անցկացված «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բլեքբեռն» խաղում: Այդ օրը մարզադաշտում ներկա է եղել 76 098 ֆուտբոլասեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում