«Մուրսիա» – «Բարսելոնա». Կատալոնացիների 7 ֆուտբոլիստի հանգիստ է տրվելու

«Բարսելոնայի» մի շարք ֆուտբոլիստներ չեն մասնակցի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի՝ «Մուրսիայի» հետ արտագնա խաղին։

Sport.es-ը տեղեկացնում է, որ թիմի գլխավոր մարզիչ էրնեստո Վալվերդեն հայտացուցակում չի ընդգրկելու Մարկ Անդրե տեր Շտեգենին, Սամուել Ումտիտիին, Սերժի Բուսկետսին, Պաուլինյոյին, Անդրես Ինյեստային, Լուիս Սուարեսին և Լիոնել Մեսսիին: Սպասվում է, որ հնարավորություն է տրվելու քիչ խաղաժամանակ ստացող ֆուտբոլիստներին, ինչպես նաև «Բարսելոնա Բ»-ի ներկայացուցիչներին:

«Մուրսիա» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա վաղը` հոկտեմբերի 24-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում