Մոնտելային հնարավոր փոխարինողը. «Միլանը» սկսել է բանակցել

«Միլանը» մոտակա ժամանակահատվածում կարող է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելային: Ակումբի ղեկավարությունը դժգոհ է գրանցված արդյունքներից:

«Ռոսնոերին» արդեն սկսել է բանակցել «Ֆիորենտինայի» նախկին մարզիչ Պաուլու Սոուզայի հետ,- վստահեցնում է «Corriere dello Sport»-ը: Վերջինս տոսկանական թիմից հեռացել է ամռանը և ներկայումս առանց աշխատանքի է:

Ա Սերիայի վերջին 4 խաղում «Միլանն» ընդամենը 1 միավոր է վաստակել: 9 տուրից հետո 43-ամյա մասնագետի թիմը 13 միավորով 11-րդ տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում