Նեյմար. Իմ հեռացումն անարդար էր (տեսանյութ)

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը մեկնաբանել է Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Մարսելի» հետ արտագնա խաղում (2:2) իր ստացած կարմիր քարտը: Բարզիլացին հեռացվել էր երկու դեղին քարտի պատճառով, որոնցից երկրորդը ստացել էր մրցակցին գլխով հարվածելու համար:

«Կարծում եմ` այդ պատիժը չափազանցված էր ու անարդար: Ամբողջ խաղի ընթացքում հարվածում էին ինձ, մարմնիս վրա բազմաթիվ կապտուկներ են մնացել:

Բարկացա, որ սուլիչից հետո հարվածեցին ինձ: Մրցավարը ցանկանում էր հեռացնել ինձ և այդպես էլ արեց»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «Esporte Interativo»-ն:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում