Կումանը պաշտոնանկ է արվել

«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հեռացվել է իր զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին հայտնում է լիվերպուլցիների պաշտոնական կայքը:

Հոլանդացուց բաժանվելու պատճառ է դարձել ընթացիկ մրցաշրջանում անգլիական թիմի անհաջող ելույթը: Լիվերպուլցիների ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել 54-ամյա մասնագետին 16 ամիս տևած աշխատանքի համար:

Ոչ պաշտոնական տվյալներով` «Էվերթոնը» դիտարկում է Դևիդ Մոյեսին վերադարձնելու տարբերակը:

ԱՊԼ-ի մեկնարկային 9 խաղում «էվերթոնը» 8 միավորով 18-րդ տեղում է: Եվրոպա լիգայի խմբային փուլում անգլիացիները 1 ոչ-ոքի են գրանցել ու 2 պարտություն կրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում