Ամփոփիչ մրցաշար. Վստահ հաղթանակներ (տեսանյութ)

Սինգապուրում ընթացող կանանց Ամփոփիչ մրցաշարում կայացել են «Կարմիր» խմբի մեկնարկային հանդիպումները:

Աշխարհի առաջին թենիսիստուհի Սիմոնա Հալեպը մրցել է Կարոլինա Գարսիայի հետ ու հաղթել 6:4, 6:2 հաշվով: Հանդիպման ընթացքում ռումինուհին 4 բրեյք է կատարել, իսկ սեփական մատուցումները զիջել է միայն մեկ անգամ:

Տեսանյութ

Ավելի վստահ հաղթանակ է տոնել Կարոլինա Վոզնյացկին: Դանիուհին 6:2, 6:0 հաշվով ջախջախել է ուկրաինուհի Էլինա Սվիտոլինային: Մրցախաղը շարունակվել է ուղիղ մեկ ժամ:

Հաջորդ տուրում կկայանան Հալեպ – Վոզնյացկի և Գարսիա – Սվիտոլինա հանդիպումները:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում