Գյուլբուդաղյանցը վերապատրաստվում է «Ռոմայում» և «Նիցայում»

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզական տնօրեն, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար Արմեն Գյուլբուդաղյանցն այս օրերին վերապատրաստվում է Ֆրանսիայում ու Իտալիայում: Այդ մասին հայտնում է երևանցիների պաշտոնական կայքը:

51-ամյա մասնագետը ներկա է լինելու «Ռոմա» ու «Նիցա» ակումբներում։ Գյուլբուդաղյանցը ծանոթանում է տեղի թիմերի ենթակառուցվածքին, մարզումների ընթացքին, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերին։

Ավելի մանրամասն տեղեկություն ներկայացվելու է մարզական տնօրենի վերադարձից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում