ՖԻՖԱ. Կրիշտիանու Ռոնալդուն` 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ
23/10/2017 23:55
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ 32-ամյա ֆուտբոլիստը ստացել է «The Best» մրցանակը:
Լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Լիոնել Մեսսին («Բարսելոնա») և Նեյմարը (ՊՍԺ): Ռոնալդուն լավագույն էր ճանաչվել նաև 2016 թվականին:
Հիշեցնենք, որ «The Best»-ն այսուհետ հանձնվելու է մրցաշրջանի արդյունքով, ուստի այս տարի հաշվարկվեց 2017 թվականի առաջին կեսը: Հաջորդ մրցանակը կլինի 2017-18թթ. մրցաշրջանի համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում