Ո՞ւմ օգտին են քվեարկել Մեսսին, Ռոնալդուն, Մխիթարյանը, Պետրոսյանը և մյուսները

ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկության ամբողջական արդյունքները: Քվեարկությանը մասնակցել են ազգային հավաքականների մարզիչներն ու ավագները, ինչպես նաև յուրաքանչյուր երկրից ԶԼՄ-ների մեկական ներկայացուցիչ:

Հաղթող դարձած Կրիշտիանու Ռոնալդուն իր հարցաթերթիկում առաջինը նշել է «Ռեալում» ակումբակից Լուկա Մոդրիչին (5 միավոր): Պորտուգալացու եռայում հայտնվել են «սերուցքայինների» ևս երկու ներկայացուցիչներ` Սերխիո Ռամոսն ու Մարսելոն:

Երկրորդ տեղը գրաված Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի ավագի կարգավիճակով նույնպես մասնակցել է քեվարկությանը: Նա առաջին տեղում նշել է Լուիս Սուարեսին: Մեսսիի կողմից 3 միավոր է ստացել Անդրես Ինյեստան, իսկ 1 միավոր` Նեյմարը:

Հայաստանի ներկայացուցիները հետևյալ կերպ են քվեարկել.

Գլխավոր մարզիչ` Արթուր Պետրոսյան – Ռոնալդու, Բուֆֆոն, Նեյմար

Ավագ` Հենրիխ Մխիթարյան – Ռոնալդու, Բուֆֆոն, Նեյմար

Լրագրող` Ռոբերտ Գասպարյան – Բուֆֆոն, Ռոնալդու, Մոդրիչ

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում