Վառվել է Օլիմպիական խաղերի կրակը

Հունաստանում տեղի է ունեցել Օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունը: Ավանդույթի համաձայն` ծեսն անցկացվել է հունական Պելոպոնես թերակղզում գտնվող Զևսի տաճարի մոտ:

Մեկ շաբաթվա ընթացքում Հունաստանի տարածքում կանցկացվի օլիմպիական կրակի էստաֆետան: Խորհրդանիշի փոխանցումը Փխենչխանի Խաղերի կազմակերպիչներին կկայանա հոկտեմբերի 31-ին` Աթենքում: Նոյեմբերի 1-ին` ձմեռային Օլիմպիական խաղերի մեկնարկից 100 օր առաջ, այն կհայտնվի Հարավային Կորեայում: Կրակը կանցկացվի այդ երկրի խոշորագույն 9 քաղաքներում, իսկ 2018 թվականի փետրվարի 9-ին կհասնի գլխավոր մարզադաշտ:

Օլիմպիական կրակի ընդհանուր ուղևորությունը կկազմի խորհրդանշական` 2018 կիլոմետր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում