ԵԱ. Պարտություն` մեդալ ապահովող մենամարտում

Անթալիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող 69 կգ քաշային Տոնի Գալստյանը դուրս մնաց հետագա պայքարից: 

Երկու հաղթանակներից հետո հայ մարզիկը դուրս էր եկել քառորդ եզրափակիչ փուլ և այսօր հաղթանակի դեպքում կապահովեր առնվազն բրոնզե մեդալ: Բուլղարիան ներկայացնող Պավել Միխայլուկի հետ մենամարտում Գալստյանն ուներ մեծ առավելություն, սակայն մրցավարներն հաղթանակը շնորհեցին բելառուս մարզիկին:

Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն 49 կգ քաշային Էրիկ Թոխյանը, ով վաղը հաղթելու դեպքում կապահովի բրոնզե մեդալը և հնարավարություն կունենա պայքարելու եզրափակչի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում