Հայաստանի Մ-19 հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ

Հոկտեմբերի 28-ին և 30-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում Ղազախստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆոււտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:

Պատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի Մ-19 հավաքականը հոկտեմբերի 25-ից 30-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին թիմին կտրվի հանգիստ: Նոյեմբերի 2-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կվերսկսի մարզական հավաքը՝ նախապատրաստվելով նոյեմբերի 8-ից 14-ը Լյուքսեմբուրգում կայանալիք Եվրոպայի Մ-19 2018 թ. առաջնության ընտրական փուլի 3-րդ խմբի հանդիպումներին, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Լյուքսեմբուրգի, Չեխիայի և Շոտլանդիայի հավաքականները:

Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Նիկոլաոս Մելիքյան, «Ավան Ակադեմիա»
Խաչատուր Մանուկյան, «Բանանց»
Էրիկ Խուրշուդյան, «Բանանց»
Գրիգորի Մաթևոսյան «Տորպեդո» (Արմավիր, Ռուսաստան)

Պաշտպաններ

Էրիկ Ղարիբյան, «Բանանց»
Արսեն Սադոյան, «Բանանց»
Արթուր Խաչատրյան, «Բանանց»
Ալբերտ Խաչումյան, «Ավան Ակադեմիա»
Լևոն Ղարիբյան, «Ավան Ակադեմիա»
Արման Ասիլյան, «Ավան Ակադեմիա»
Դերենիկ Սարգսյան, «Ավան Ակադեմիա»
Հրաչյա Գեղամյան, «Ավան Ակադեմիա»

Կիսապաշտպաններ

Էրիկ Վարդանյան, «Բանանց»
Կարեն Մելքոնյան, «Բանանց»
Հովհաննես Հարությունյան, «Ավան Ակադեմիա»
Դավիթ Նալբանդյան, «Ավան Ակադեմիա»
Միխաիլ Մուրադյան, «Ավան Ակադեմիա»
Վիգեն Կարապետյան, «Ավան Ակադեմիա»
Արմեն Նահապետյան, «Ավան Ակադեմիա»
Միհրան Պետրոսյան, «Ավան Ակադեմիա»
Էրիկ Ազիզյան, «Ավան Ակադեմիա»

Հարձակվողներ

Առլեն Ծատուրյան, «Շիրակ»
Աբրահամ Պորտուգալյան, «Բանանց»
Արմեն Հովհաննիսյան, «Ավան Ակադեմիա»

Ավելացնենք, որ Հայաստանի Մ-19 հավաքականը Լյուքսեմբուրգ կմեկնի նոյեմբերի 4-ի գիշերը: Սլովակիայի «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հավաքականին կմիանա Լյուքսեմբուրգում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում