Լիգայի գավաթ. «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր (տեսանյութ)

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել է «Սուոնսիին» ու 2:0 հավով հաղթանակ տոնել:

«Կարմիր սատանաների» կազմում դուբլի հեղինակ է դարձել Ջեսի Լինգարդը: Անգլիացին աչքի է ընկել Մարկուս Ռաշֆորդի (21-րդ րոպե) ու Մատեո Դարմիանի (59) փոխանցումներից հետո:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Ժոզե Մոուրինյուն թողել է պահեստայինների նստարանին ու այդպես էլ ասպարեզ դուրս չբերել:

Մանչեսթերցիները նվաճեցին քառորդ եզրափակչի ուղեգիր, նրանց հաջորդ մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ։

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում