Գերմանիայի գավաթ. «Բորուսսիայի» ջախջախիչ հաղթանակը, այլ արդյունքներ (տեսանյութ)

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում այսօր նախանշված էր 8 հանդիպում:

Դորտմունդի «Բորուսսիան» արտագնա խաղում մրցել է «Մագդեբուրգի» հետ ու 5:0 հաշվով ջախջախել այդ թիմին: Գոլերի հեղինակ են դարձել Գոնսալո Կաստրոն (42-րդ րոպե), Ալեքսանդր Իսակը (47), Անդրեյ Յարմոլենկոն (73, 11մ), Մարկ Բարտրան (79) և Սինձի Կագավան (90):

Տեսանյութ

Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները՝

«Բայեր» – «Յունիոն Բերլին»` 4:1

«Վահեն» – «Շալկե»` 1:3

«Պադերբորն» – Բոհում` 2:0

«Ֆորտունա» – «Բորուսսիա» Մ.` 0:1

«Շվայնֆյուրտ» – «Այնտրախտ» Ֆ.` 0:4

«Գրոյտեր Ֆյուրտ» – «Ինգոլշտադտ»` 1:3

«Մայնց» – «Հոլշտեյն Կիել»` 3:2

Հետևեք մեզ նաև Telegram-ում