Նոր առաջատար Ա Սերիայում. Իկարդին կրկին փայլեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 10-րդ տուրը մեկնարկել է Միլանում, որտեղ «Ինտերն» ընդունել է «Սամպդորիային»: «Ներաձուրին» առավելության է հասել 3:2 հաշվով:

Լուչիանո Սպալետիի թիմը հաշվի մեջ 3:0 հաշվով առաջ է եղել: Սկզբում անկյունայինի խաղարկումից հետո աչքի է ընկել Միլան Շկրինյարը (18-րդ րոպե), ապա դուբլի հեղինակ է դարձել Մաուրո Իկարդին (32, 54): Հատկապես գեղեցիկ է ստացվել արգենտինացու առաջին գնդակը:

Հետագայում Դավիդ Կովանսկին (64) ու Ֆաբիո Կուալյարելան (85) կարողացել են կրճատել հաշիվը, սակայն ավելին անել ճենովացիներին չի հաջողվել:

Այդ հաղթանակի շնորհիվ «Ինտերը» վաստակել է 26 միավոր ու գլխավորել մրցաշարային աղյուսակը: Միլանցիներին կարող է շրջանցել «Նապոլին», որը վաղը մրցելու է «Ջենոայի» հետ: «Սամպդորիան» 17 միավորով 6-րդ տեղում:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում