«Ինտերի» պատմության լավագույն մեկնարկը

Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Ինտերը» 3:2 հաշվով հաղթել է «Սամպդորիային» ու գլխավորել մրցաշարային աղյուսակը: Լուչիանո Սպալետիի թիմը վաստակել է 26 միավոր` տոնելով 8 հաղթանակ ու գրանցելով 2 ոչ-ոքի:

«Opta»-ն հայտնում է, որ «ներաձուրին» կրկնել է Ա Սերիայում ակումբի պատմության լավագույն մեկնարկը: 10 տուրերի հաշվարկում միլանցիները նման արդյունք գրանցել էին միայն 1997-98թթ մրցաշրջանում, երբ ակումբի կազմում սկսել էր հանդես գալ Ռոնալդոն:

Այդ մրցաշրջանում «Ինտերը» 69 միավորով զբաղեցրել էր երկրորդ տեղը: Չեմպիոն էր դարձել «Յուվենտուսը» (74):

Հետևեք մեզ նաև Telegram-ում