Հայաստանի գավաթ. «Արարատ» – «Շիրակ» դիմակայության ելքը որոշվել է 4 րոպեում (տեսանյութ)

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Արարատ» – «Շիրակ» համակարտության պատասխան խաղը կայացել է Երևանում: Գյումրիում արձանագրվել էր 1:1 հաշիվը:

Գոլազուրկ ոչ-ոքին ձեռնտու է եղել «Արարատին», սակայն 65-րդ րոպեին Վարդան Բակալյանն առաջ է մղել հյուրերին: Նա լավ փոխանցում է ստացել Արտյոմ Միքայելյանից:  Եվս 4 րոպե անց ճշգրիտ փոխանցումներով գրոհը եզրափակել է Մուսա Բակայոկոն:

Գործող գավաթակիր «Շիրակն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3:1 հաշվով ու մտավ կիեսեզրափակիչ, որում կմրցի «Գանձասար-Կապանի» հետ:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում