Ա Սերիա․ «Միլանն» ընդհատեց անհաջող շարքը, «Ռոման» հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)

Իտալիայի առաջնությունում 4 անընդմեջ հանդիպում չհաղթելուց հետո «Միլանը» հյուրընկալվեց «Կիևոյին»։ «Մարկ-Անտոնիո Բենտեգոդի» մարզադաշտում կայացած խաղում հյուրերն առավելության հասան 4։1 հաշվով։ «Միլանից» աչքի ընկան Սուսոն, Հական Չալխանողլուն և Նիկոլա Կալինիչը, ևս մեկ գոլ գրանցվեց Բոշտյան Ցեսարի ինքնագոլի արդյունքում։ «Կիևոյի» միակ գոլը հեղինակեց Վալտեր Բիրսան։

Այս հաղթանակից հետո «Միլանն» ունի 16 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, իսկ «Կիևոն» մնաց 15 միավորով 10-րդ տեղում։

Զուգահեռաբար ընթացող խաղում «Ռոման» Դիեգո Պերոտիի իրացրած 11-մետրանոց տուգանայինի շնորհիվ հաղթեց «Կրոտոնեին»։ Այժմ «գայլերն» ունեն 21 միավոր (9 խաղ) և զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը, իսկ «Կրոտենեն» 6 միավորով 17-րդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր

«Կիևո» – «Միլան»՝ 1։4
Գոլերը՝ Սուսո 36՛, Ցեսար 42՛ / ինքնագոլ, Չալխանողլու 55՛, Կալինիչ 64՛ – Բիրսա 61՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

«Ռոմա» – «Կրոտոնե»՝ 1։0
Գոլը՝ Պերոտի 10՛ / 11-մետրանոց

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում