Մրցաշրջանի մեկնարկի ամենաանհաջողակ ֆուտբոլիստը

«Ռոմայի» աջ պաշտպան Ռիք Կարսդորպի ելույթները նոր թիմում անչափ անհաջող են դասավորվում:

Հոլանդացին ամռանը «Ֆեյենորդից» տեղափոխվել է իտալական ակումբ, սակայն անմիջապես վնասվածք է ստացել: 22-ամյա ֆուտբոլիստը մենիսկի ցավերի պատճառով երկու ամիս բուժվել է:

Ա Սերիայի 10-րդ տուրի «Կրոտոնեի» դեմ երեկ կայացած խաղում (1:0) Կարսդորպը նորամուտն է նշել իտալական թիմում, բայց 82-րդ րոպեին ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ստացել ու փոխարինվել: «Գայլերի» պաշտոնական կայքը գրում է, որ պաշտպանն անորոշ ժամանակով է շարքից դուրս մնացել: Սովորաբար, նման վնասվածքներից ապաքինվելու համար նվազագույնը 6 ամիս է պահանջվում:

Հոլանդացու համար «Ռոման» 14 միլիոն եվրո է վճարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում