Վաղը մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը. Հայաստանի հավաքականների կազմերը

Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 7-ը, Հունաստանի Կրետե կղզու Հերսոնիսոս քաղաքում, կկայանա շախմատի Եվրոպայի կանանց և տղամարդկանց թիմային առաջնությունը:

Առաջնությունում շախմատի Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը։

Շախմատի կանանց ՀՀ ընտրանու կազմում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան և Մարիա Գևորգյանը:

2017 թվականի շախմատի տղամարդկանց թիմային առաջնության կմասնակցեն՝ 39, իսկ կանանց առաջնությանը 32 թիմեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում