Գրիգորյանը հեռացել է Մոսկվայի «Արարատից»

Մոսկվայի «Արարատը» զրկվել է գլխավոր մարզչից: Այդ պաշտոնը լքել է Ալեքսանդր Գրիգորյանը, – հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է ակումբի փոխնախագահ Պողոս Գալստյանը:

«Ի սկզբանե` ակումբի ղեկավարության հետ պայմանավորվածություն ունեի ավարտին հասցնելու առաջին շրջանը»,- ասել է 51-ամյա Գրիգորյանը:

Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» ենթախմբում «Արարատը» զբաղեցնում է առաջին տեղը (38 միավոր): Մոտակա հետապնդողներ «Ռյազանն» ու Լիպեցկի «Մետալուրգը» հետ են մնում 12 միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում