Գրիգոր Սահակյանը որակազրկվել է մեկ տարով

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան Գրիգոր Սահակյանին մեկ տարով որակազրկել է: 

«Սահակյանը մեր հավաքականի առաջատարներից է: Մենք ամբողջ տարին նրան պատրաստում ենք, գումար ենք ծախսում, ընդգրկում ենք հավաքների, ուղարկում միջազգային մրցաշարերի: Սակայն, նա մասնակցեց մեկ այլ մարզաձևի աշխարհի առաջնությանը, երբ առջևում ձյուդոյի ԱԱ-ն էր: Սահակյանը նախընտրեց սամբոն»,- ՀԱՕԿ-ի հետ զրույցում ասել է ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը հավելել է, որ նրանք մարզիկներին չեն արգելում մասնակցել այլ մրցաշարերի, այն դեպքում, երբ դա չի խանգարում ձյուդոյի մրցումային օրացույցային պլանին: Նման դեպքերում անհրաժեշտ է ֆեդերացիայից թույլտվություն ստանալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում