«Լիվերպուլը» չի դառնա «արաբական»

«Fenway Sports Group» (FSG) ամերիկյան կազմակերպությունը, որին պատկանում են «Լիվերպուլի» բաժնետոմսերը, մերժել է ակումբը վաճառելու առաջարկը:

FSG-ն մոտ մեկ տարի բանակցել է Դուբայը ներկայացնող ներդրողների հետ, սակայն ի վերջո հրաժարվել է վաճառքից,- գրում է «The National»-ը:

Արաբների շահերը ներկայացնող Ամանդա Ստեյվլին մերսիսայդյան ակումբի համար 1,5 միլիարդ ֆունտ (1,687 միլիարդ եվրո) էր առաջարկել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստեյվլին ու նրա ներդրումային ֆոնդը դիտարկում էին «Նյուքասլը» գնելու հնարավորությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում