Բարձրագույն խումբ. 11-րդ տուրի մեկնարկային խաղի արդյունքը (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի առաջին խաղը կայացել է Երևանում: Գավաթային դիմակայությունից 3 օր անց «Բանանցը» կրկին ընդունել է «Փյունիկին»: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով:

67-րդ րոպեին հյուրերին առաջ է մղել Պետրոս Ավետիսյանը: Կիսապաշտպանը, ստանալով գնդակը տուգանային հրապարակում, սառնասիրտ է գործել ու գրավել մոտակա անկյունը: Տանտերերը պատասխանել են 6 րոպե անց: Նմանատիպ իրավիճակում հաջող է գործել Ռումյան Հովսեփյանը:

Այս հանդիպումից հետո «Բանանցը» 14 միավորով մնաց 4-րդ տեղում, «Փյունիկը» 7 միավորով լքեց վերջին` 6-րդ հորիզոնականը:

Հանդիպման տեսագրությունը

Հետևեք մեզ նաև Telegram-ում