«Լիվերպուլը» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց «Հադերսֆիլդի» նկատմամբ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալեց «Հադերսֆիլդին» և խոշոր հաշվով հաղթանակ տոնեց։ Յուրգեն Կլոպի սաները 3 անպատասխան գնդակ խփեցին․ աչքի ընկան Դենիել Սթարիջը, Ռոբերտո Ֆիրմինոն և Ժորժինյո Վեյնալդումը։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլն» ունի 16 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ առաջնության նորեկը մնաց 12 միավորով՝ 11-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր

«Լիվերպուլ» – «Հադերսֆիլդ»՝ 3։0
Գոլերը՝ Սթարիջ 50՛, Ֆիրմինո 58՛, Վեյնալդում 75՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Մոհամեդ Սալահ 42՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում